Պայմանագրային զինծառայողները ծխախոտի փոխարեն գումար կստանան - Mediamax.am

4733 դիտում

Պայմանագրային զինծառայողները ծխախոտի փոխարեն գումար կստանան


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել զինծառայողների ծխախոտային բավարարումը պարենային բավարարման ցանկից հանելու խնդրի վերաբերյալ նախագիծը:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շեշտել է, որ խնդիրը վերաբերվում է պայմանագրային զինծառայողներին տրամադրվող ծխախոտին, քանի որ դեռ 2008-ից շարքային ժամկետային կազմին ծխախոտ չի հատկացվում, դրա փոխարեն հատկացվում է համապատասխան գումար:

 

«Պայմանագրային զինծառայողների դեպքում եւս սա չի տեղավորվում մեր ընդհանուր քաղաքականության եւ տրամաբանության մեջ, քանի որ նրանց տրվում է օրական մեկ տուփˋ  նույն տիպի ծխախոտˋ անկախ զինծառայողի նախընտրությունից: Կան նաեւ զինծառայողներ, ովքեր ընդհանարապես չեն ծխում»,-ասել է նախարարն ու նշել, որ կառավարության հավանությանն արժանացած մեկ այլ նախագծով առաջարկվում է ծխախոտի փոխարեն պայմանագրային զինծառայողներին եւս հատկացնել գումար, որպեսզի չծխողներն անձամբ տնօրինեն իրենց հասանելիք գումարը, իսկ ծխողները գնեն իրենց նախընտրած ծխախոտը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին