Վիգեն Սարգսյանն անթույլատրելի է համարել «ԵԱՀԿ-ի վարկաբեկումը» - Mediamax.am

7562 դիտում

Վիգեն Սարգսյանն անթույլատրելի է համարել «ԵԱՀԿ-ի վարկաբեկումը»


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ավստրիական նախագահության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Գյունտեր Բեխլերին։

Վիգեն Սարգսյանը Հայաստանի աջակցությունն է հայտնել ավստրիական նախագահության հռչակած առաջնահերթություններին` ուղղված հակամարտությունների կարգավորմանը, լարվածության թուլացմանն ու փոխվստահության մթնոլորտի վերականգնմանը։

 

Նախարարը կարեւորել է շփման գծում զինադադարի խախտման դեպքերի միջազգային հետաքննության մեխանիզմի ձեւավորմանն ուղղված ջանքերը, ինչպես նաեւ ընդգծել Ադրբեջանի կողմից սպառազինությունների վերահսկման բոլոր միջազգային պարտավորությունների ոտնահարման դատապարտման անհրաժեշտությունը:

 

Անդրադառնալով Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Վիգեն Սարգսյանը արժեւորել է գրասենյակի եւ կազմակերպության դերակատարումը Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների զարգացման, ընտրական համակարգի արդիականացման եւ մարդու իրավունքների բարելավման գործում։

 

Նախարարն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից գրասենյակի գործունեության կասեցման եւ ԵԱՀԿ կազմակերպության վարկաբեկման նախաձեռնություններն ու շանտաժի քաղաքականությունը։      

 

ԵԱՀԿ նախագահության ներկայացուցիչը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման եւ լարվածության թուլացմանն ուղղված կազմակերպության ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը: Գյունտեր Բեխլերը հույս է հայտնել, որ երեւանյան գրասենյակի շուրջ ստեղծված բարդ իրավիճակը կհանգուցալուծվի ԵԱՀԿ եւ Հայաստանի շահերին համապատասխան։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին