«Հերոսներն ապրում են մեր կողքին», ասել է Վիգեն Սարգսյանը - Mediamax.am

5900 դիտում

«Հերոսներն ապրում են մեր կողքին», ասել է Վիգեն Սարգսյանը


Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ասել է, «որ հերոսներն ապրում են մեր կողքին»:

Այսօր Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի է ունեցել Վիգեն Սարգսյանի հանդիպումը համալսարանի ուսանողների ու դասախոսների, ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտների եւ մարտական պայմաններում հաշմանդամություն ստացած նախկին զինծառայողների հետ:

 

Վիգեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ «չնայած իրավիճակի ողջ բարդությանըˋ այսօր հանդիպմանը ներկա տղաներից յուրաքանչյուրը անհրաժեշտության դեպքում կրկին կգնար այն խիզախությանը, որն արել է նախորդ տարվա ապրիլին»:

 

«Մեր մեջ ընդունված է հերոսներին հեռվում փնտրել: Հերոսներն, իրականում, մեր մեջ են, հերոսներն այն մարդիկ են, ովքեր ամենավճռական պահին, երբ տատանվելը, մտահոգվելը, երկմտելը կարող է բնական թվալ, ապացուցում են, որ դա ոչ միայն բնական չէ, այլեւ՝ հարիր չէ»,-ասել է նախարարը:

 

Վիգեն Սարգսյանն անդրադարձել է նաեւ ապրիլյան պատերազմի օրերին բժիշկների աշխատանքին եւ շնորհակալություն է առողջապահության նախկին նախարար, Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանին:  

 

Լրագրողների հետ խոսելով առաջիկա ԱԺ ընտրությունների եւ իր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորելու մասին, Վիգեն Սարգսյանն ասել է.

 

«Եթե զինվորները որոշեն, որ պաշտպանության նախարարը լավ է կատարում իր աշխատանքը եւ որոշեն քվեարկել այն կուսակցության օգտին, որի նախընտրական ցուցակը ես եմ գլխավորում, դա նրանց քաղաքացիական իրավունքն է»:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին