ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը, ասել է նախարարը - Mediamax.am

6912 դիտում

ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը, ասել է նախարարը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ասել է, որ սահմանային լարվածության որոշակի աճին պետք է մոտենալ մշտական պատրաստությամբ եւ զգոնությամբ:

«Հակառակորդը երբեք չի թաքցրել ու չի թաքցնում իր նպատակները, իսկ մեր զինված ուժերը շարունակում են լիարժեք վերահսկել իրավիճակը: Զինադադարի ցանկացած խախտում չի կարող արդարացվել, քանի որ զինադադարի ռեժիմը սահմանված է միջազգային համաձայնագրերով: Զինված ուժերի խնդիրն է ապահովել դրանց լիարժեք կատարումըˋպատասխան գործողություններով, ինչը մենք անում ենք»,- ասել է նախարարը: 

 

Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շարունակելու է պնդել, որպեսզի 2016 թվականին Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում Հայաստանւ եւ Ադրբեջանի ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչվեն:

 

«Ինձ համար զարմանալի է, որ հակամարտության կողմերից մեկը փորձում է խուսափել այդ պայմանավորվածություններից, քանի որ դա այն անհրաժեշտ պայմաններից է, որը կարող է օգնել վստահության ձեւավորմանը»,- նշել է Վիգեն Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին