ՀՀ-ն ու ՆԱՏՕ-ն գնահատել են գործընկերության նպատակները - Mediamax.am

6083 դիտում

ՀՀ-ն ու ՆԱՏՕ-ն գնահատել են գործընկերության նպատակները


Լուսանկարը` ՀՀ ՊՆ


Երեւան: Մեդիամաքս: Փետրվարի 27-ից մարտի 1-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում իրականացվել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում անցկացվող Պլանավորման եւ վերանայման գործընթացի (Planning and Review Process-PARP) եւ Գործընկերության նպատակների ամենամյա առաջընթացի գնահատումը։

Քննարկումների արդյունքում արդիականացվել են ՀՀ պաշտպանական բարեփոխումների եւ փոխգործունակ խաղաղապահ կարողությունների զարգացման աջակցությանն ուղղված ծրագրերն ու նպատակները։

 

Մասնավորապես, Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման (Strategic Defense Review-SDR) գործընթացի եւ սահմանադրական փոփոխություններով պայմանավորված պաշտպանության ոլորտի օրենսդրության բարեփոխման արդյունքում վերանայված նպատակները կշարունակեն աջակցել պաշտպանական պլանավորման, ռազմական կրթության, բարեվարքության (Building Integrity) ամրապնդման, անձնակազմի կառավարման, ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործունակ կարողությունների զարգացման եւ այլ ազգային առաջնահերթություններին ու համագործակցության ծրագրերին։

 

Գնահատման արդյունքներն ամփոփվել են ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանի եւ ՆԱՏՕ-ի պաշտպանական պլանավորման տնօրինության ղեկավար Պոլ Սեւերոյի մասնակցությամբ կայացած եզրափակիչ հանդիպման ժամանակ:

 

Գնահատման արդյունքներն առաջիկայում կներկայացվեն Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հաստատմանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին