Խաղաղապահների ուսումնական կենտրոնը կվերանորոգվի ԱՄՆ աջակցությամբ - Mediamax.am

10595 դիտում

Խաղաղապահների ուսումնական կենտրոնը կվերանորոգվի ԱՄՆ աջակցությամբ


Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Վիգեն Սարգսյանը
Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Ռիչարդ Միլզը
Ռիչարդ Միլզը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում մեկնարկել են ԱՄՆ համաֆինանսավորմամբ իրականացվող շինարարական աշխատանքները:

Մեկնարկի արարողությանը մարտի 3-ին ներկա են գտնվել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը:

 

«Կենտրոնը մեր ամերիկյան գործընկերների օժանդակության շնորհիվ առաջիկա ամիսների ընթացքում ամբողջովին կվերակառուցվի եւ նոր տեսք կստանա: Սա պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան ակտիվ եւ արդյունավետ համագործակցության հերթական վկայություններից մեկն է: Կենտրոնի հիմնավերանորոգումից եւ տեխնիկական վերազինումից հետո մեր խաղաղապահները հնարավորություն կունենան վարժանքները եւ առաքելություններին նախապատրաստությունն իրականացնել բարելավված եւ ժամանակակից չափանիշներին համապատասխանող պայմաններում»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

 

«Զառ» ուսումնական կենտրոնը ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հիմնական ուսումնական ստորաբաժանումն է, որտեղ իրականացվում են խաղաղապահ ուժերի վարժանքները եւ վերապատրաստումը: Վերանորոգման աշխատանքներն իրականացվելու են մի քանի փուլով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին