ՊՆ-ում ստորագրվել է հայ-բրիտանական համագործակցության նոր պլանը - Mediamax.am

8372 դիտում

ՊՆ-ում ստորագրվել է հայ-բրիտանական համագործակցության նոր պլանը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարությունում այսօր անցկացվել են հայ-բիրտանական ամենամյա ռազմաքաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանի եւ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության միջազգային անվտանգության քաղաքականության տնօրեն Նիք Գըրրի համանախագահությամբ:

ՊՆ-ում նշել են, որ խորհրդակցություններին մասնակցել է նաեւ ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:

 

Ամփոփվել են պաշտպանության բնագավառում հայ-բրիտանական համագործակցության 2016թ. արդյունքները, արձանագրվել է ամենամյա համագործակցության պլանի ամբողջական իրականացումը:

 

Քննարկվել են նաեւ 2017-2018 թվականների համագործակցության շրջանակում իրականացվելիք ծրագրերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում` ռազմական կրթություն եւ վարժանքներ, կրտսեր հրամանատարների եւ խաղաղապահ հրահանգիչների պատրաստություն եւ այլն:

 

Ստորագրվել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության եւ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության միջեւ պաշտպանության բնագավառում 2017-2018 թթ. համագործակցության պլանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին