Քննարկվել են հայ-ռուսական ռազմատեխնիկական գործակցության հարցերը - Mediamax.am

8106 դիտում

Քննարկվել են հայ-ռուսական ռազմատեխնիկական գործակցության հարցերը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Վլադիմիր Դրոժժովը:

ՊՆ-ում նշել են, որ մարտի 6-ին Վլադիմիր Դրոժժովին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը:

 

Կողմերը քննարկել են Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների հետ կապված հարցեր:

 

Մասնավորապես, քննարկվել են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու հեռանկարները, ինչպես նաեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին