Բանակն ամուր է կին զինծառայողներով, ասել է Վիգեն Սարգսյանը - Mediamax.am

6027 դիտում

Բանակն ամուր է կին զինծառայողներով, ասել է Վիգեն Սարգսյանը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ցանկանում է, որ Զինված ուժերում կանայք ունենան տղամարդկանց հետ հավասար հնարավորություններ:

Այդ մասին նախարարն ասել է Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառմանը, որին մասնակցել են կին զինծառայողներ, զոհված ազատամարտիկների եւ զինծառայողների հարազատներ, ժամկետային զինծառայողների մայրեր, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների կին ներկայացուցիչներ:

 

«Խոսքը գնում է ոչ թե կանանց պարտադիր ժամկետային զինծառայության ներդրման մասին, այլ լիարժեք հնարավորությունների, մասնագիտական աճի եւ պայմանների ստեղծման ու ապահովման մասին այն կանանց համար, ովքեր ցանկություն ունեն ծառայելու», - ասել է Վիգեն Սարգսյանը:

 

«Ուսադիր կրելը կնոջ համար հեշտ գործ չէ, բայց ոչ թե այն պատճառով, որ դուք տղամարդկանցից որեւէ հարցով թույլ եք, այլ որովհետեւ ձեր վրա կրկնակի բեռ կա, իսկ ծառայությունը ենթադրում է երբեմն առանց հանգստյան օրերի այնպիսի նվիրում, որ հաճախ դա արվում է ձեր ընտանիքներին, ձեր ամուսիններին տրամադրվելիք ժամանակի հաշվին: Վստահ եմ, որ բանակն ամուր է ձեզանով, որովհետեւ ձեր ջերմությունը, ներկայությունն ուժ է հաղորդում տղամարդկանց եւ միեւնույն ժամանակ սթափեցնող շատ կարեւոր գործոն ունի, որպեսզի տղամարդիկ ավելի զուսպ, շրջահայաց ու խոհեմ լինեն իրենց գործերում եւ խոսքերում»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին