Արտերկրում բուժվող զինհաշմանդամները թոշակ կստանան լիազորագրով - Mediamax.am

4275 դիտում

Արտերկրում բուժվող զինհաշմանդամները թոշակ կստանան լիազորագրով


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող կամ դրան ենթակա, սակայն բուժման նպատակով արտասահմանում գտնվող անձանց պետական կենսաթոշակ կնշանակվի եւ կվճարվի լիազորագրով:

Համապատասխան նախագիծն այսօր արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը:

 

«Այս հարցում այսօր որոշակի սահմանափակումներ ունենք, որոնք նախագծի ընդունմամբ կվերացվեն»,- նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

 

Գործող օրենքով կենսաթոշակը լիազորագրով նշանակվում կամ վճարվում է միայն այն դեպքերում, երբ կենսաթոշակառուն պատիժը կրում է քրեակատարողական հիմնարկում կամ բուժվում է հոգեբուժական հաստատությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին