ՆԱՏՕ-ի հիմնադրամը կօգնի Հայաստանին ականազերծման հարցերում - Mediamax.am

exclusive
8097 դիտում

ՆԱՏՕ-ի հիմնադրամը կօգնի Հայաստանին ականազերծման հարցերում


Լուսանկարը` EUCOM


Երեւան: Մեդիամաքս: ՆԱՏՕ-ի «վստահության հիմնադրամը» (Trust Fund) կօգնի Հայաստանում օգտահանել 140 դուրս գրված ռազմական ավտոմեքենա եւ 21 զրահամեքենա:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այդ մասին ասվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տարեկան զեկույցում, որը ներկայացվել է Բրյուսելում մարտի 13-ին:

 

«Նախագծով նաեւ նախատեսված են կրթական ծրագրեր, որոնք կօգնեն ՀՀ քաղաքացիական բնակչությանը նույնականացնել ականները եւ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ», - ասվում է զեկույցում:

 

Մեդիամաքսը նշում է, որ 2016 թ. նոյեմբերին Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը եւ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ Մհեր Իսրայելյանը հայտնել էին, որ Գերմանիան 1 մլն եվրո կտրամադրի Հայաստանում հին զրահամեքենաների օգտահանման նպատակով:

 

Մաթիաս Քիսլերը նշել էր, որ տվյալ ծրագիրը ֆինանսավորելով, Գերմանիան օգնում է Հայաստանին կատարել Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրով ստանձնած պարտականությունները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին