ՊՆ զորամասից վառելքի յուրացման խոշոր դեպք է բացահայտվել - Mediamax.am

4998 դիտում

ՊՆ զորամասից վառելքի յուրացման խոշոր դեպք է բացահայտվել


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 2016թ. մայիս-օգոստոս ամիսներին Շիրակում տեղակայված N զորամասից կատարվել է խոշոր չափերի հասնող վառելիքի յուրացում, վատնում:

Հափշտակված վառելիքը մատչելի գներով իրացվել է Գյումրիում գործող բենզալցակայանում:

 

Մեղադրանք է առաջադրվել 6 անձի, այդ թվում՝ զորամասի հրամանատար, փոխգնդապետ Մ.Ալեքսանյանին, պահեստապետ Ա.Յայլոյանին, զորամասի ուսումնական մասի դասախոս Լ.Վարդանյանին, անհատ ձեռներեց Մ.Գալստյանին, վարորդին եւ իրացնողին:

 

Քրեական գործն ուղարկվել է դատարան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին