ՊՆ-ի կողմից գումարների հատկացման չարաշահումներ են հայտնաբերվել - Mediamax.am

4278 դիտում

ՊՆ-ի կողմից գումարների հատկացման չարաշահումներ են հայտնաբերվել


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է զոհված եւ հաշմանդամ դարձած ազատամարտիկների ու զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով ՀՀ ՊՆ-ի կողմից դրամական միջոցներ հատկացնելու գործընթացում արձանագրված չարաշահումները, եւ որպես մեղադրյալ ներգրավել 3 անձ:

N զորամասի զինծառայող, ենթասպա Է.Մելքոնյանը եւ նրա հանգուցյալ եղբոր կինը, տեղեկանալով, որ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից անհատույց տրամադրվում է պետական ֆինանսական աջակցություն՝ բնակարան ձեռք բերելու համար, դիմել են՝ այն ստանալու համար։

 

Քննությամբ պարզվել է, որ նշված ծրագիրն իրականում նրանց վրա չի տարածվել:

 

ՊՆ-ի եւ այրու միջեւ 2012թ. հունիսի 29-ին կնքվել է պայմանագիր, որի հիման վրա՝ վերջինիս փոխանցվել է 21,1 մլն դրամ՝ բնակարան ձեռք բերելու համար։ Նշված գումարից 2 մլն դրամ որպես կաշառք է տրվել պաշտոնատար անձ հանդիսացող, ՊՆ բաժանմունքի պետին՝ նշված անձանց օգտին գործողություններ կատարելու համար։

 

Է.Մելքոնյանին եւ նրա հանգուցյալ եղբոր կնոջը մեղադրանք է առաջադրվել: ՊՆ բաժանմունքի նախկին պետ Կ. Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, եւ հայտարարվել է հետախուզում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին