ՌԴ հետախույզները Հայաստանում վարժանքներ են անցկացնում - Mediamax.am

8266 դիտում

ՌԴ հետախույզները Հայաստանում վարժանքներ են անցկացնում

Լուսանկարը` Հայաստանում ռուսաստանյան ռազմակայան

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի «Կամխուդ» զորավարժարանում մեկնարկել են հետախույզների հատուկ տակտիկական վարժանքները:

Մարտական պատրաստման միջոցառումների շրջանակում հետախույզները կատարում են հետեւյալ խնդիրները՝ պայմանական հակառակորդի որոնում եւ ուղեփակում, հարձակում շարժվող դիվերսիոն հետախուզական շարասյան վրա, լեռնաանտառային տարածքում պահված զենքի ու զինամթերքի որոնում՝ քարտեզների եւ ժամանակակից GPS-համակարգերի կիրառմամբ:

Տակտիկական վարժանքի իրականացման ընթացքում ծովի մակարդակից 1,5 հազ. մետր բարձրության վրա զինծառայողները կիրառում են «Ռատնիկ» ժամանակակից հանդերձանքները:

Վարժանքին մասնակցում է շուրջ 500 զինծառայող եւ ավելի քան 50 միավոր ռազմական տեխնիկա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին