Պայմանագրային զինծառայող է զոհվել - Mediamax.am

4743 դիտում

Պայմանագրային զինծառայող է զոհվել


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Այսօր՝ ժամը 10:25-ի սահմաններում, մահացու հրազենային վիրավորում է ստացել N զորամասի 6-րդ վաշտի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Նարեկ Հակոբյանը (ծնված 1986թ.):

ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ դեպքը տեղի է ունեցել Վայոց Ձորում կազմակերպված ճամբարային հավաքների ժամանակ՝ ինքնաձիգը մաքրելիս, զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով:

 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին