ՊՆ ղեկավարը ԵՄ-ին կոչ է արել հասցեական գնահատականներ տալ - Mediamax.am

8292 դիտում

ՊՆ ղեկավարը ԵՄ-ին կոչ է արել հասցեական գնահատականներ տալ


Վիգեն Սարգսյանը
Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերթ Զալբերի հետ հանդիպմանը խոսել է հասցեական գնահատականներ տալու կարեւորության մասին:

ԵՄ պաշտոնյային ներկայացվել են շփման գծում եւ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները, ներկայում տիրող իրավիճակը:

 

Որպես հակամարտության կարգավորման բանակցությունների արդյունավետության կարեւոր գրավական՝ Վիգեն Սարգսյանն ընդգծել է իրավիճակը սրող եւ նախահարձակ կողմին միջազգային հանրության, այդ թվում՝ Եվրամիության կողմից հասցեական դատապարտման միջոցով սթափեցնելու, ինչպես նաեւ առաջնագծում իրավիճակի դիտարկման, միջադեպերի հետաքննության միջազգային մեխանիզմների եւ այլ լուծումների միջոցով փոխվստահության միջավայրի ձեւավորման անհրաժեշտությունը:

 

Հերբերթ Զալբերը նշել է, որ Եվրամիությունն ընդունում է արցախյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջատար դերը` պատրաստ լինելով ներդրում կատարել այդ ձեւաչափով բանակցությունների ակտիվացմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին