Սոնա Ղարիբյանը նշանակվել է ՊՆ ղեկավարի գլխավոր խորհրդական - Mediamax.am

9489 դիտում

Սոնա Ղարիբյանը նշանակվել է ՊՆ ղեկավարի գլխավոր խորհրդական


Սոնա Ղարիբյանը
Սոնա Ղարիբյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Սոնա Ղարիբյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական:

Սոնա Ղարիբյանը ծնվել է 1969թ. օգոստոսի 13-ին Երեւանում:

 

Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը` ինժեներ-էլեկտրամեխանիկ մասնագիտությամբ:

 

1995-1998 թթ. աշխատել է Հայաստանի բանկերի ասոցիացիայում՝ որպես գլխավոր հաշվապահ:

 

1998-2008 թթ. աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես ֆինանսական վերահսկողության վարչության 1-ին բաժնի պետ:

 

2008-2014 թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ որպես ֆինանսական վերահսկողության տեսչության պետ:

 

ՀՀԿ խորհրդի, ինչպես նաեւ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ է:

 

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին