Հայաստանի եւ Իրանի ՊՆ ղեկավարները հանդիպել են Մոսկվայում - Mediamax.am

9749 դիտում

Հայաստանի եւ Իրանի ՊՆ ղեկավարները հանդիպել են Մոսկվայում


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Մոսկվայում հանդիպել է իրանցի պաշտոնակից Հոսեյն Դեհղանիի հետ։

Հանդիպումը կայացել է Մոսկվայում ընթացող Միջազգային անվտանգության 6-րդ համաժողովի շրջանակում։ ՊՆ հաղորդագրության համաձայն, երկկողմ հարցերից բացի, նախարարները անդրադարձել են նաեւ ԼՂ հակամարտությանը՝ ընդգծելով, որ այն ռազմական լուծում չունի։

 

Վիգեն Սարգսյանը հանդիպել է նաեւ Սերբիայի պաշտպանության նախարար Զորան Ջորջեւիչի հետ։ Նրանք նշել են, որ երկու երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն ռազմատեխնիկական, գիտահետազոտական, ռազմաբժշկական, ռազմակրթական եւ այլ ուղղություններով։

 

Հայաստանի եւ Սերբիայի պաշտպանության նախարարները պայմանավորվել են ակտիվացնել շփումները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին