Վիգեն Սարգսյան. Հայ-ռուսական ռազմական կապերը հատուկ են դառնում - Mediamax.am

7255 դիտում

Վիգեն Սարգսյան. Հայ-ռուսական ռազմական կապերը հատուկ են դառնում


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Մոսկվայում ընթացող Հայ-ռուսական ռազմարդյունաբերական համաժողովում այսօր հույս է հայտնել, որ այն կարեւոր քայլ կդառնա հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հետագա զարգացման ճանապարհին։

«Համատեղ նախագծումն ու միասնական արտադրությունը, մանավանդ՝ ռազմարդյունաբերության ոլորտում, ստեղծում է նոր, հատուկ հարաբերություններ երկրների միջեւ՝ հնարավորություն տալով ձեւավորել ինտենսիվ շփումներ հորիզոնական մակարդակում»,- նշել է Վիգեն Սարգսյանը։

 

Պաշտպանության նախարարը նաեւ համոզմունք է հայտնել, որ առաջատար մասնագետների հետ անմիջական շփումը, հեռանկարային նախագծային լուծումների, նոր տեխնոլոգիաների եւ դրանց գործնական կիրառության շուրջ կարծիքների պարբերական փոխանակումը կծառայի ռազմական մտքի զարգացմանը եւ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ միջազգային ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդմանը։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին