Վիգեն Սարգսյանը՝ պատերազմի, դեգրադացման եւ «Կուրության» մասին - Mediamax.am

10414 դիտում

Վիգեն Սարգսյանը՝ պատերազմի, դեգրադացման եւ «Կուրության» մասին


Վիգեն Սարգսյանը
Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Վիգեն Սարգսյանը
Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Վիգեն Սարգսյանը
Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Վիգեն Սարգսյանը
Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Վիգեն Սարգսյանը
Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 28-ին Մոսկվայում ավարտվել է Միջազգային անվտանգության հարցերով 6-րդ համաժողովը, որին ելույթ է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Ներկայացնում ենք հատվածներ այդ ելույթից:

 

Հակամարտությունների լուծման մասին

 

Այսօր գոյություն ունեցող հակամարտությունների բացարձակ մեծամասնությունն անհնար է լուծել զենքի միջոցով։

 

Իհարկե՝ սրացումների միջոցով կարելի է խթանել բանակցային գործընթացները, բայց նման խթանների հետեւանքները բարդ կանխատեսելի են, կամ՝ ընդհանրապես անկանխատեսելի։

 

Ռազմական գործողությունները, ցանկացած պարագայում, ավարտվում են խաղաղ բանակցություններով, փոխզիջումներով, կրակի դադարեցման համաձայնագրերով։ Արդյունքում ստացվում է, որ իրավամբ՝ առաջընթացով եւ մարդկության բեկումնային գիտական հաղթանակներով նշանավորված 21-րդ դարի պատերազմների եւ դաժանությունների ամբողջ սարսափը ծառայում է կողմերի բանակցային դիրքորոշումների մեղմացմանը, այսինքն` մեզ, որոշումների կայացման համար պատասխանատուներիս, դարձնում է առավել համարժեք եւ սթափ դատող։

Ուժի գործադրումը չի կարող հակամարտությունների կարգավորման ուղի լինել. չափազանց մեծ է գինը, չափազանց մեծ ռեսուրսներ են այնուհետեւ պահանջվելու վերականգնման համար, չափազանց շատ մարդկային ճակատագրեր են պատմության գերության մեջ հայտնվում։

 

21-րդ դարում հիմնական շեշտը պետք է դրվի ուժի գործադրման կամ դրա սպառնալիքի բացառման վրա։ Այդ ուղղությամբ պետք է կենտրոնացած լինեն միջազգային հանրության ջանքերը։ 

 

Պատերազմը, դրա հետեւանքներն ու գինը

 

Ցավոք, պատերազմն առավել հաճախ է սկսում դիտարկվել   կլաուսվիցյան բանաձեւով՝ որպես «քաղաքականության գործիքներից մեկը, դրա բնական շարունակությունը»։ Կարծում եմ, պատերազմը, դրա հետեւանքներն ու գինը հասկացող եւ ճանաչող զինվորականները պետք է վերադարձնեն գիտակցումը, որ պատերազմը չի կարող որեւէ բանի տրամաբանական շարունակությունը լինել։

 

Պատմությունը մարդկությանը տրված է արարելու, զարգանալու, այլ ոչ թե պատերազմի եւ հակադրությունների համար։

Վիգեն Սարգսյանը Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Տպավորություն է ստեղծվում, որ մեր օրերում զինված հակամարտությունը կյանքի կանոն է՝ խաղաղության կարճատեւ եւ անբնական ընդմիջումներով։

 

«Տարածաշրջան» հասկացության եւ անվտանգության մասին

 

Այս օրերին մենք շատ էինք խոսում եւ շարունակում ենք խոսել տարածաշրջանների մասին։ Բայց հենց «տարածաշրջան» հասկացության խորը ձեւափոխումն է ժամանակակից անվտանգության հիմնական խնդիրը։

 

Այն աշխարհագրական ձեւավորումը, որը երեկ, աքսիոմատիկ կերպով, ընկալվում էր որպես «տարածաշրջան», այսօր մի ամբողջ շարք այլ, նոր, մինչ այդ անհայտ «տարածաշրջանների» մաս է հանդիսանում։

 

Տեղի է ունենում գլոբալացում ոչ պետական դերակատարների, որոնք ինքնուրույն սկսում են աշխարհի քարտեզի վրա նոր տարածաշրջաններ ձեւավորել, ահաբեկչական խմբերի ու դրանց ուժի կենտրոնների տարածաշրջաններ։

 

Տարածաշրջաններ, որոնք առավել հասանելի են ԻԼԻՊ-ի շարքերի հավաքագրման համար, ատելության քարոզի առավել հեշտ տարածման տարածաշրջաններ։

Լեզվական, էթնիկ, կրոնական, գաղափարական տարածաշրջաններ, շատ դեպքերում՝ տարածվող սեփական քաղաքական քարտեզների սահմաններից դուրս։

Աղքատության տարածաշրջաններ՝ ընդդեմ բարեկեցության տարածաշրջանների, տարածաշրջաններ, որտեղից փախստականների հոսք կա, եւ տարածաշրջաններ, ուր նրանք գնում են ապրելու։ Տարածաշրջաններ, որտեղ զարգացման ծրագրեր են պետք, որտեղ երբեմն նույնիսկ սովորական խմելու ջուրը չի բավականացնում, եւ տարածաշրջաններ, որոնք պայքարում են օտարերկրյա ներդրումների առավել մեծ ծավալի համար։

 

Պատերազմի տարածաշրջաններ, եւ խաղաղության տարածաշրջաններ, տարածաշրջաններ, որտեղ երիտասարդությունը երազում է կրթական հաստատությունների լավագույն տասնյակի մասին, եւ տարածաշրջաններ, որտեղ համընդհանուր անգրագիտություն է տիրում։

Վիգեն Սարգսյանը Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Տարածաշրջաններ, որտեղ զենքը, թմրամիջոցները, մարդկանց շահագործումը ուժեղ են պետական սահմաններից եւ մաքսատներից, եւ տարածաշրջաններ, որտեղ այդ խնդիրները հեռավոր եւ իրականության հետ կապ չունեցող թրիլլերների սցենարներ են թվում։

 

Խոսքի եւ մտքի ազատության տարածաշրջաններ, եւ տարածաշրջաններ, որտեղ ժողովուրդը կարող է իշխանությունից մահապատժի վերականգնում պահանջել։

Որքան էլ տարբեր լինեն տարածաշրջանների այս դասակարգումները, ճշմարտությունը շատ պարզ է. անվտանգությունը կախված է տարածաշրջայնացման միտումների լիարժեք ընկալումից եւ վերահսկողության համակարգի ձեւավորման ընթացքում տեղական առանձնահատկությունների հետ հաշվի նստելուց։

Չկա մեկ բաղադրատոմս բոլորի համար։ Բայց կա ակնհայտ իրականություն. միայն ընտրողականության, երկակի ստանդարտների ցանկացած դրսեւորման բացառման, սեփական անվտանգությունը ուրիշների տառապանքների վրա կառուցելուց  հրաժարվելու շարունակական եւ անբաժան մոտեցման, սկզբունքների գերակայության հիման վրա կարելի է հասնել երկարատեւ եւ հաստատուն արդյունքների։

Վիգեն Սարգսյանը Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Կյանքը մեզ հեռացնում է աշխարհագրական տարածաշրջայնացումից, իսկ մենք անընդհատ փորձում ենք վերադառնալ դրան։ Այդպես մեզ ավելի հարմարավետ, բնական է թվում։ 21-րդ դարի տարածաշրջայնացումը տարածաշրջայնացում է՝ առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների հենքի վրա, կարելի է ասել՝ դա նպատակային տարածաշրջայնացում է։ Այսինքն՝ միեւնույն երկիրը միաժամանակ կարող է գտնվել տարբեր, որոշ դեպքերում՝ անհամադրելի թվացող տարածաշրջաններում՝ կախված առաջադրված խնդիրներից։

 

Եսակենտրոնության պարույրի ոլորման ֆենոմենը

 

Գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիր, պորտուգալացի մեծագույն գրող Ժոզե Սարամագոյի «Կուրություն» վեպում նկարագրվում է դինամիկ կերպով փոփոխվող սոցիալական իրականության պայմաններում սոցիալական անպատասխանատվության եւ եսակենտրոնության պարույրի ոլորման ֆենոմենը։ Տպավորություն ունեմ, որ մենք բոլորս՝ որպես պետություններ, ժողովուրդներ, որպես անհատներ, որոնք պատասխանատու են որոշումների կայացման համար, դանդաղ, բայց հաստատուն կերպով ընթանում ենք ներքեւ՝ անվտանգության համակարգերի դեգրադացման սարամագովյան պարույրով։

 

Մենք պատասխանատվության սլաքները մեզանից՝ որոշումներ կայացնող մարդկանցից, տեղափոխել ենք մեր ունեցած զինատեսակների վրա։

 

«Կարելի է-չի կարելի»-ն՝ կայացված անվտանգային որոշումների պարադիգմայում առավել հաճախ փոխարինվում են «կարող եմ-չեմ կարող» հասկացությամբ, «ունեմ, թե՞ ոչ համապատասխան տեխնիկական միջոցներ ու հնարավորություններ» հարցադրմամբ։

Վիգեն Սարգսյանը Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Որքան մենք հեռանում ենք 20-րդ դարի երկու տոտալ համաշխարհային պատերազմների ժամանակաշրջանի ավարտի պատմական պահից, այնքան բթանում է սկզբունքների եւ արժեքների, այլ ոչ թե պետությունների  ռազմական պոտենցիալների վրա հիմնված սոցիալական պատասխանատվության մեր ընկալումը։

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին