Հայ սպաները շարունակում են ուսումը ԱՄՆ Զինված ուժերի քոլեջում - Mediamax.am

11117 դիտում

Հայ սպաները շարունակում են ուսումը ԱՄՆ Զինված ուժերի քոլեջում


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն այցելել է Միացյալ Նահանգների առաջատար ռազմական ուսումնարան՝ ԱՄՆ Զինված ուժերի քոլեջ (US Army War College):

ԱԳՆ-ում նշել են, որ դեսպանը հանդիպել է քոլեջի պետ գեներալ Ուիլիամ Ռափին, ում հետ քննարկել է Միջազգային ռազմական կրթության ու վերապատրաստման ծրագրի շրջանակում գործակցության արդյունքներն ու հեռանկարները:

 

Կողմերը գոհունակությամբ փաստել են, որ Զինված ուժերի քոլեջում հաջողությամբ վերապատրաստում են անցել արդեն 7 հայ բարձրաստիճան սպաներ՝ հույս հայտնելով, որ գործընթացը կկրի շարունակական բնույթ:

 

Դեսպանը նաեւ հանդիպում է ունեցել քոլեջի հայ սպաների հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին