Երեւանում են ռուսաստանցի ռազմական փորձագետները - Mediamax.am

10198 դիտում

Երեւանում են ռուսաստանցի ռազմական փորձագետները


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստան է ժամանել ՌԴ ՊՆ փորձագետների աշխատանքային խումբը, որն այսօր հանդիպել է ՀՀ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը քննարկվել են «2013թ. դեկտեմբերի 2-ի` Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագիծը եւ կնքման ընթացակարգերի հետագա կատարմանը վերաբերող հարցեր:

 

Արձանագրությամբ նախատեսվում է փոփոխություններ կատարել հիշյալ համաձայնագրում եւ դրա հավելվածում, որով սահմանվում է զինվորական սուրհանդակափոստային կապի ցանցով զինվորական նամակագրության առաքման կարգը: Համաձայնագիրը կարգավորում է մի կողմի պետության տարածքում տեղակայված զինվորական կազմավորումների համար մյուս կողմի պետության տարածքից զինվորական նամակագրության փոխանցման հետ կապված հարցերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին