ԱԻՆ-ում քննարկվել է թունաքիմիկատների մեկուսացման ծրագիրը - Mediamax.am

6601 դիտում

ԱԻՆ-ում քննարկվել է թունաքիմիկատների մեկուսացման ծրագիրը


Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ այսօր կայացել է խորհրդակցություն՝ «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում եւ կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) վարակված տեղանքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման» ծրագրի շրջանակում իրականացվող գործընթացների վերաբերյալ:

Ծրագրի նպատակն է ակտիվ սողանքային գոտում գտնվող Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում թաղված ԿՕԱ-ների արտաբերումը, փաթեթավորումը եւ ոչնչացման համար տեղափոխումը անվտանգ մեկուսացված վայր:

 

Ընդգծվել է, որ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցից արտաբերված թունաքիմիկատները պետք է փաթեթավորվեն տեղում միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից հատուկ տարաներում, որոնք հերմետիկ են եւ շրջակա միջավայրի համար վտանգ չեն ներկայացնում:

 

Թունաքիմիկատների համար նախատեսվում է տրամադրել պահեստային շինություն, որը հնարավորություն կտա Հայաստանում ունենալ քիմիական վտանգավոր նյութերի պահպանության պահետային տարածք` բնապահպանական անվտանգության ապահովման չափանիշներին համապատասխան:

 

Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման Գործակալության աջակցությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին