ՊՆ-ն հայտարարում է ՏՏ-ում մասնագիտացած զորակոչիկների մրցույթ - Mediamax.am

5845 դիտում

ՊՆ-ն հայտարարում է ՏՏ-ում մասնագիտացած զորակոչիկների մրցույթ


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, հայտարարում է մրցույթ:

Մրցույթի նպատակը պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծումն է, դրանց արդյունավետ կիրառումը, ինչպես նաեւ զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելը:

 

Մրցույթին կարող են մասնակցել 2017թ. ամառային զորակոչի ընթացքում զորակոչի ենթակա, տեղեկատվական եւ հաղորդակցական, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խոր մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու գործնական հմտություններ ունեցող զորակոչիկները հետեւյալ մասնագիտություններով՝ ծրագրավորում, ցանցեր, կիբեռանվտանգություն:

 

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչեւ հունիսի 25-ը կարող են գրանցվել այստեղ կամ ուղարկել իրենց տվյալները atmk@mil.am հասցեին: Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ նաեւ՝ զանգահարելով +374 10 294416 հեռախոսահամարով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին