ՊՆ-ն կաջակցի զորացրված անձանց ռազմական կրթություն ստանալ - Mediamax.am

5235 դիտում

ՊՆ-ն կաջակցի զորացրված անձանց ռազմական կրթություն ստանալ


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարությունը պարտադիր ժամկետային զինծառայություն անցած անձանց ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում առաջարկում է 2 ամիս տեւողությամբ արագացված վերապատրաստման դասընթացներ, որոնց ավարտից հետո կտրվի ուսումը համալսարանի 2-րդ կուրսից շարունակելու հնարավորություն:

ՊՆ-ում նշել են, որ ծրագիրը մեկնարկելու է հուլիսի 3-ից:

 

Դիմել կարող են պարտադիր ժամկետային զինծառայություն անցած մինչեւ 23 տարեկան քաղաքացիները՝ իրենց տարածքային զինվորական կոմիսարիատներում համապատասխան դիմում ներկայացնելու միջոցով:

 

Դեռեւս պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվողները, որոնք ենթակա են զորացրման ամառային զորակոչի շրջանակում, կարող են դիմել իրենց զորամասերի հրամանատարությանը:

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն հունիսի 26-ն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին