ՃՈ էլեկտրոնային ռեգիստրը ժամանակավորապես չի գործում - Mediamax.am

13464 դիտում

ՃՈ էլեկտրոնային ռեգիստրը ժամանակավորապես չի գործում


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների գրանցման եւ վարորդական վկայականների հատկացման ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրը տեխնիկական անսարքությունների պատճառով 2017 թ. հունիսի 20-ի ժամը 11-ից չի գործում:

Դրա հետեւանքով ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն կարողանում սպասարկել քաղաքացիներին։

 

ճանապարհային ոստիկանությունը պատճառված անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը եւ հավաստիացնում, որ արվում է հնարավոր ամենը տեխնիկական խնդիրները արագ լուծելու եւ աշխատանքները վերսկսելու համար։

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին