ՃՈ-ի նոր համակարգում կարելի է գրանցվել նաեւ կայքի միջոցով - Mediamax.am

10885 դիտում

ՃՈ-ի նոր համակարգում կարելի է գրանցվել նաեւ կայքի միջոցով


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով որոշումների վերաբերյալ ծանուցումները կարճ (SMS) հաղորդագրությունների միջոցով ստանալու համակարգում գրանցվելու համար, 1041 կարճ համարին հաղորդագրություն ուղարկելուց բացի, հունիսի 24-ից կգործի ոստիկանության պաշտոնական կայքի միջոցով գրանցվելու եղանակը:

 

Ճո-ն տեղեկացնում է, որ կայքի միջոցով համակարգում գրանցվելու համար անհրաժեշտ է մուտք գործել www.police.am կայքի «ՃՈ ծանուցում SMS-ով» բաժինը (բաժինը ակտիվ կլինի հունիսի 24-ից), «Հեռախոսահամար» դաշտում մուտքագրել այն հեռախոսահամարը, որին հետագայում ցանկանում եք ստանալ ծանուցումները, եւ սեղմել «Ստանալ կոդը» կոճակը: Դրանից հետո տվյալ հեռախոսահամարին կարճ (SMS) հաղորդագրության միջոցով կուղարկվի հաստատման կոդ, որն անհրաժեշտ է մուտքագրել «Հաստատման կոդ» դաշտում եւ սեղմել «Գրանցվել» կոճակը:

 

Այնուհետեւ համապատասխան դաշտերում անհրաժեշտ է լրացնել տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի սերիա-համարը եւ հաշվառման համարանիշը:

 

«Եթե ուղարկված տվյալները ճիշտ են եւ հաշվառման վկայագրի սերիա-համար եւ հաշվառման համարանիշ տվյալների զույգն իրականում առկա է Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում, ապա անձը կստանա կարճ (SMS) հաղորդագրություն այն մասին, որ նշված տրանսպորտային միջոցով կատարված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ ծանուցումները կուղարկվեն կարճ (SMS) հաղորդագրության միջոցով:

 

Եթե ուղարկված տվյալները ճիշտ չեն եւ հաշվառման վկայագրի սերիա-համար եւ հաշվառման համարանիշ տվյալների զույգն առկա չէ Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում, ապա անձը կստանա համապատասխան բովանդակությամբ պատասխան կարճ (SMS) հաղորդագրություն:

Անձը հնարավորություն ունի հեռացնելու արդեն իսկ գրանցված հեռախոսահամարը՝ «Դադարեցնել գրանցումը» դաշտում մուտքագրելով տվյալների նույն եռյակը (հեռախոսահամար, տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի սերիա-համարը եւ հաշվառման համարանիշը)»,- ասված է հաղորդագրությունում:

 

Կայքում հեռախոսահամարը գրանցելը եւ ծանուցումներ ստանալն անվճար է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին