ՊՆ-ն ու ԿԽՄԿ-ն քննարկել են Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացու հարցը - Mediamax.am

11071 դիտում

ՊՆ-ն ու ԿԽՄԿ-ն քննարկել են Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացու հարցը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին:

ՊՆ հաղորդագրության համաձայն՝ Արտակ Զաքարյանը, անդրադառնալով մեկ օր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած` ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանի մասնակցությամբ տեսանյութին, կոչ է արել Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին ջանքեր գործադրել եւ ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի միջոցով կազմակերպել այցելություն՝ վերջինիս պահպանման պայմաններին ծանոթանալու եւ տեղեկատվություն ստանալու նպատակով:

 

Ի թիվս այլ հարցերի, Արտակ Զաքարյանը գոհունակություն է հայտնել զինծառայողների համար միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ տարբեր դասընթացների կազմակերպման, գիտական-մեթոդաբանական կարողությունների զարգացման եւ իրազեկվածության բարձրացման, ինչպես նաեւ արցախյան հակամարտության արդյունքում անհայտ կորածների ճակատագրերը պարզելու ուղղությամբ ԿԽՄԿ-ի գործադրած ջանքերի կապակցությամբ:

 

ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարն էլ պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել համագործակցության խորացմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին