ՊՆ-ի սոցհարցումները կիրականացնի IPSC ինստիտուտը - Mediamax.am

22844 դիտում

ՊՆ-ի սոցհարցումները կիրականացնի IPSC ինստիտուտը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ պաշտպանության նախարարությունը եւ «Այ-Փի-Էս-Սի» քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը (IPSC) ստորագրել են հուշագիր՝ բանակից զորացրված երիտասարդների հետ սոցիոլոգիական ելքային հարցումների «Դիտակետ» ծրագրի իրականացման վերաբերյալ:

Հուշագիրը ստորագրվել է նախագահի՝ «Այ-Փի-Էս-Սի» ինստիտուտի նորակառույց գրասենյակ կատարած այցի շրջանակում:

 

Մեդիամաքսը նշում է, որ «Դիտակետ» նախագծի շրջանակում յուրաքանչյուր զորացրվածի տուն կայցելեն սոցիոլոգներ, որոնք մոտ 50 հարցից կազմված հարցաթերթի միջոցով կպարզեն զորամասում եղած հարաբերությունները, կենցաղային պայմանները, արդարության սկզբունքները եւ այլ հարցեր։

 

«Այ-Փի-Էս-Սի»-ի գրասենյակում Սերժ Սարգսյանին ընկերության տնօրեն Հովհաննես Գրիգորյանը ներկայացրել է նաեւ խորհրդատվական ընկերության գործունեությունը, հիմնումից ի վեր իրականացված աշխատանքները, ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին