ՀՀ եւ Չինաստանի Պաշտպանական համալսարանները կգործակցեն - Mediamax.am

27312 դիտում

ՀՀ եւ Չինաստանի Պաշտպանական համալսարանները կգործակցեն


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում այսօր հյուրընկալվել է Չինաստանի պաշտպանական քաղաքականության ոլորտի մասնագետների պատվիրակությունը՝ Չինաստանի ազգային պաշտպանության համալսարանի Ճան Ինլիի գլխավորությամբ:

Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ Հայկ Քոթանջյանը ներկայացրել է համալսարանի գործունեությունն ու զարգացման հեռանկարները:

 

Խոսելով ռազմավարական հետազոտությունների ոլորտում հայ-չինական համագործակցության մասին՝ Հայկ Քոթանջյանն անդրադարձել է Պաշտպանական համալսարանի եւ Չինաստանի նմանատիպ հաստատությունների միջեւ համագործակցության հաստատմանն ուղղված քայլերին:

 

Մասնագիտական քննարկում է ծավալվել ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք թեմաների շուրջ, մասնավորապես՝ Չինաստանի կողմից առաջ քաշված «Գոտի եւ ճանապարհ» (Belt and Road) ծրագրում Հարավային Կովկասի պետությունների ներգրավման հնարավորությունը, Չինաստանի ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման գործում պետության եւ մասնավոր հատվածի համագործակցությունը եւ այլն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին