Հունաստանը կարեւորում է ՀՀ-ի հետ ռազմական գործակցության խորացումը - Mediamax.am

22194 դիտում

Հունաստանը կարեւորում է ՀՀ-ի հետ ռազմական գործակցության խորացումը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Անգելիկի Պապատասին եւ ռազմական կցորդ Գեորգիոս Մավրոեիդիսին՝ ՀՀ-ում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:

ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Գեորգիոս Մավրոեիդիսին Հայաստանում եռամյա գործունեության ընթացքում պաշտպանության ոլորտում հայ-հունական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար:

 

Գեորգիոս Մավրոեիդիսն էլ տեղեկացրել է, որ ձեռքբերված պայմանավորվածություններն ու ընթացքում գտնվող ծրագրերը կշարունակվեն, քանի որ պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցությունը կարեւորվում է Հունաստանի կողմից:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին