ՊՆ նոր ծրագրերը արագ արդյունք են տալու, ասել է նախագահը - Mediamax.am

22049 դիտում

ՊՆ նոր ծրագրերը արագ արդյունք են տալու, ասել է նախագահը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վստահ է, որ պաշտպանության նախարարության «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերը շատ արագ դրական արդյունքներ են տալու:

Այդ մասին նա ասել է հուլիսի 13-ին Դիլիջանում՝ «Դիտակետ», «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերի հանրային քննարկումների ամփոփմանը:

 

«Այս ծրագրերը կոչված են ստեղծագործաբար լուծելու առկա խնդիրները: Մեզնից շատերը բազմիցս ասել են, որ Հայաստանի բանակը ժողովրդական բանակ է: Պաշտպանության նախարարի առաջարկած ծրագրերը գալիս են ամրագրելու այս իրողությունը: Այս ծրագրերի միջոցով բանակը շարունակաբար ամրապնդվում է որպես մեր հասարակության սոցիալական շարժունակության կարեւոր խթան: Մշտապես բողոք կար, որ այսպես կոչված «սոցիալական վերելակները» բացակայում են մեր հասարակության մեջ: Այսինքն՝ սկզբնական հնարավորությունները բացակայում են, եւ սա բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլեւ շատ ու շատ երկրների: Այս առումով մեր երկիրը համաշխարհային միտումների համատեքստում է:

 

Հատկապես «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերի միջոցով մենք այժմ նոր հնարավորություններ ենք ստեղծում մեր երիտասարդության համար: Առաջարկված լուծումները ճկուն են եւ երկարաժամկետ, իսկ դրանց նպատակներն են՝ երիտասարդների համար լավագույն պայմաններ ստեղծելը, նրանց կրթական աճը խրախուսելը եւ նրանց ապագան Հայաստանի հետ կապելը», - ասել է Սերժ Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին