Վիգեն Սարգսյանն այցելել է մարտական հենակետեր - Mediamax.am

25093 դիտում

Վիգեն Սարգսյանն այցելել է մարտական հենակետեր


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Արցախ կատարած աշխատանքային այցի երրորդ օրը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է հարավային ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր:

Նա զրուցել դիրքապահների հետ, ծանոթացել է շփման գծում տիրող իրավիճակին, հակառակորդի հնարավոր ոտնձգություններին առավել նպատակային հակազդելու ուղղությամբ տարվող աշխատանքներին:

 

Այցի շրջանակում Արցախի ՊԲ շտաբում կայացած խորհրդակցությանը անդրադարձ է կատարվել սարքերի միասնական կառավարման համակարգի ներդրման, մարտական հենակետերի լրակահավորման, ինժեներական եւ ամրաշինական կառույցների ամրապնդման հարցերին:

 

ՊԲ զորամասերից մեկում Վիգեն Սարգսյանը հանդիպել է նորակոչիկների հետ։

 

«Դուք եկել եք կատարելու հայրենիքը պաշտպանելու անչափ կարեւոր առաքելությունը: Վստահեցնում եմ, որ ողջ հայ ժողովուրդը՝ ոչ միայն ձեր ընտանիքները, այլեւ բոլորը, ուշի-ուշով հետեւում են ձեր ամեն քայլին, ձեր արձանագրած ամեն մի հաջողությանը եւ մտահոգվում ձեզ հուզող խնդիրներով: Երաշխավորում եմ, որ Հայաստանի եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն անում են հնարավորը, որպեսզի ձեր ծառայությունն անցնի առավալագույնս արդյունավետ»,- նշել է ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին