Զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնը կսկսի գործել աշնանը - Mediamax.am

18770 դիտում

Զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնը կսկսի գործել աշնանը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում «Զինվորական հաշմանդամների վերականգնողական կենտրոնի» ստեղծման նախաձեռնող խմբի անդամներին եւ կենտրոնում ապաքինվող զինհաշմանդամների։

ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ Վիգեն Սարգսյանը կարեւորել է ի սկզբանե հասարակական բնույթ կրող նախաձեռնությունը, նշելով, որ դա քաղաքացիական կեցվածքի լավագույն դրսեւորումներից է։ Նախարարը հավաստիացրել է, որ զինհաշմանդամների առողջության վերականգնման հետ կապված խնդիրները մշտապես լինելու են պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում։

 

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացրել է արդեն կատարված աշխատանքները եւ առաջիկայում կենտրոնը վերականգնողական անհրաժեշտ ժամանակակից բուժսարքավորումներով հագեցնելու ծրագրերը։

 

Վիգեն Սարգսյանը հույս է հայտնել, որ արդեն աշնանը կենտրոնը կգործի եւ հայրենիքի պաշտպանության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին հնարավորություն կտա վերականգնել առողջությունը։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին