ՊՆ մատակարարման գործընթացն ավելի թափանցիկ կկազմակերպվի - Mediamax.am

18066 դիտում

ՊՆ մատակարարման գործընթացն ավելի թափանցիկ կկազմակերպվի


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի աշխատակիցներն այսօր հանդիպել են մատակարար ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու գործընթացի առավել արդար ու թափանցիկ կազմակերպումը:

ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են սահմանամերձ համայնքներում արտադրամասեր ու ընկերությունների դուստր ձեռնարկություններ հիմնելու հեռանկարները եւ այն արտոնությունները, որոնք կտրամադրվեն նման նախաձեռնությունների հեղինակներին:

 

Թեթեւ արդյունաբերության ոլորտի, այդ թվում՝ զինված ուժերին զինվորական համազգեստ մատակարարող ընկերությունների ղեկավարները մի շարք խնդիրների վերաբերյալ ներկայացնելով իրենց տեսակետները՝ պատրաստակամություն են հայտնել առաջիկայում ներկայացնել իրենց առաջարկներն ու մտահղացումները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին