Ուսումնական երթեւեկության համար հատուկ փողոցներ են սահմանված - Mediamax.am

24848 դիտում

Ուսումնական երթեւեկության համար հատուկ փողոցներ են սահմանված


Լուսանկարը` aif.ru


Երեւան: Մեդիամաքս: Ճանապարհային ոստիկանությունն այսօր հիշեցրել է այն փողոցների ցանկը, որտեղ կարելի է ուսումնական երթեւեկություն կազմակերպել:

Ճանապարհային ոստիկանության ուսումնասիրությունները պարզել են, որ ուսումնական երթեւեկություն իրականացնող կազմակերպությունները եւ անհատները Երեւանի փողոցներում գործնական պարապմունքներ կազմակերպելիս չեն պահպանում Երեւանի քաղաքապետի 2003թ. սեպտեմբերի 17-ի №1775-Ա որոշման 5-րդ հավելվածով սահմանված պահանջները:

 

Որոշման համաձայն՝ ուսումնական երթեւեկությունը պետք է իրականացնել որոշակի սահմանված փողոցներում.

 

Ծարավ Աղբյուրի փողոց,

Թբիլիսյան խճուղի,

Թեւոսյան փողոց,

Էրեբունի փողոց,

Արցախի փողոց,

Ազատամարտիկների փողոց,

Շիրակի փողոց,

Շահումյանի գերեզմանատան ճանապարհ,

Տիչինայի փողոց (Զոր.Անդրանիկի փողոցի հետ հատման վայրից մինչեւ Կաթի գործարան):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին