Մոնթե Մելքոնյան վարժարանը հրավիրում է ուսուցիչների - Mediamax.am

23312 դիտում

Մոնթե Մելքոնյան վարժարանը հրավիրում է ուսուցիչների


Լուսանկարը` ՀՀ Պն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ուսուցիչների ընդունելություն:

Ընդունելություն է հայտարարված հետեւյալ առարկաների դասավանդման համար` հայերեն, անգլերեն, ռուսերեն, մաթեմատիկա, ֆիզիկա, կենսաբանություն, քիմիա, աշխարհագրություն, հայոց պատմություն, համաշխարհային պատմություն, ինֆորմատիկա:

 

«Դիմորդները պետք է ծանոթ լինեն ուսուցման ժամանակակից մեթոդներին, մշտապես հետեւեն արտերկրում ու Հայաստանում դրանց զարգացման միտումներին, ուսումնական գործընթացում հանդես բերեն ստեղծագործական եւ նորարար  մոտեցումներ: Վարժարանում ուսուցումը կազմակերպվելու է «Այբ» կրթական հիմնադրամի հետ համատեղ մշակված ծրագրով», - ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:

 

Պահանջվող հմտություններ եւ ունակություններն են.

 

•    մանկավարժական բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում;

•    սովորողների հետ աշխատելու նվազագույնը մեկ տարվա փորձ;

•    հայերենի, ռուսերենի եւ աշխատանքային անգլերենի լավ իմացություն;

•    համակարգչային հմտություններ (MS Office, Internet);

•    կազմակերպչական հմտություններ;

•    միջանձնային եւ հաղորդակցման գերազանց հմտություններ;

•    պատասխանատվության եւ ճշտապահության բարձր զգացում;

•    սեր եւ լուրջ վերաբերմունք կրթությանը ու ինքնակրթությանը։

 

Թեկնածուները պետք է  montemelkonyan@mil.am էլ. հասցեին ուղարկեն.

 

1.    ինքնակենսագրություն (CV) Adobe PDF կամ MS Word ձեւաչափով,

2.    նամակ-հիմնավորում «Ինչո՞ւ եմ ուզում Մոնթե Մելքոնյան վարժարանում դառնալ ուսուցիչ» թեմայով (մեկ համակարգչային էջի սահմաններում),

3.    դասավանդման, դասարանի հետ աշխատանքի սեփական մոտեցումների ու առաջնահերթությունների հակիրճ նկարագրություն (նշված ձեւաչափերից որեւէ մեկով` MS Word, Power Point, Adobe PDF, Flash, Video եւ այլ ձեւաչափերով):

 

Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն: Նամակի բովանդակության տողում նշել պաշտոնի անունը՝ Teacher_Subject (Subject բառի փոխարեն գրել դասավանդվելիք առարկայի անվանումը, օրինակ՝ English, Physics եւ այլն)։

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2017թ. օգոստոսի 14-ը։

 

Աշխատանքը Դիլիջան քաղաքում է։

 

Աշխատանքի սկիզբը` 2017թ. սեպտեմբերի 1։

 

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 077-87-12-70      հեռախոսահամարով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին