Մոնթե Մելքոնյան վարժարանը կվերածվի հիմնադրամի - Mediamax.am

21029 դիտում

Մոնթե Մելքոնյան վարժարանը կվերածվի հիմնադրամի


Լուսանկարը` razminfo.am


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը։

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել է, որ նման հիմնադրամ ստեղծելու նպատակն է «առավել խթանել մատաղ սերնդի ռազմամարզական կրթության շուրջ 20 տարվա փորձ ունեցող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գործունեությունը՝ ապահովելով նրա ինքնավարությունը կրթական, կառավարման եւ ֆինանսատնտեսական ուղղություններով»:

 

«Ներկա դրությամբ սովորողների թվի նվազման պարագայում պետական սահմանափակ միջոցները, շահառուների եւ գործընկերների շրջանակը ընտրելու հնարավորության բացակայությունն որոշակի ազդեցություն են թողնում կրթական գործընթացի արդյունավետության վրա»,- ասված է կառավարության հիմնավորման մեջ: 

 

Հիմնադրամին նաեւ անհատույց օգտագործման են տրամադրվել Դիլիջան քաղաքի Պարզ լճի 5, 24/1 եւ 26/1 հասցեներում գտնվող շենք-շինությունները, որոնք կառուցվել էին Պետական եկամուտների կոմիտեի համար եւ հետագայում հանձնվել ՊՆ-ին:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին