Շիրակում զինծառայողին գտել են կախված վիճակում - Mediamax.am

20791 դիտում

Շիրակում զինծառայողին գտել են կախված վիճակում


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Օգոստոսի 14-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Շիրակի մարզի Հացիկ գյուղի 14-րդ փողոցի տներից մեկի օժանդակ կառույցում հայտնաբերվել է նույն գյուղի բնակիչ, ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Աբաս Մամոյի Սլոյանի դիակը՝ կախված վիճակում:

ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ քննությամբ պարզվել է, որ 1998թ. ծնված Աբաս Սլոյանը օգոստոսի 13-ի առավոտյան ինքնակամ թողել է ծառայության վայրը եւ վերադարձել տուն՝ Հացիկ գյուղ։

 

Հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին