Պաշտպանության ոլորտում հայ-չինական կապերը խորանում են - Mediamax.am

23926 դիտում

Պաշտպանության ոլորտում հայ-չինական կապերը խորանում են


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր հանդիպել է Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ Սյույ Ցիլյանի հետ:

ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ Սյույ Ցիլյանն իր հերթին համոզմունք է հայտնել, որ Հայաստանի պաշտպանության նախարարի այցը Չինաստան նոր խթան կհանդիսանա հայ-չինական հարաբերությունների խորացման գործում։

 

Վիգեն Սարգսյանը ներկայացրել է պաշտպանական ոլորտում փոխգործակցության ընդլայնման հեռանկարներն ու հնարավորությունները։

 

Նախարարը նշել է, որ Հայաստանն ու Չինաստանն ակտիվ փոխգործակցում են ռազմական կրթության եւ հումանիտար ոլորտներում, սակայն ժամանակակից մարտահրավերները պարտադրում են առավել խորացնել համագործակցությունը:

 

Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահի գնահատմամբ՝ Հայաստանը Չինաստանի համար վստահելի եւ անկեղծ գործընկեր է։  

 

Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել ջանքերը՝ փոխգործակցությունը խորացնելու հարցում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին