Հայաստանն ու Լեհաստանը խորացնում են ռազմական կապերը - Mediamax.am

25345 դիտում

Հայաստանն ու Լեհաստանը խորացնում են ռազմական կապերը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ավարտվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակության քառօրյա այցը Լեհաստան:

Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բարտոշ Չիխորսկու եւ պաշտպանության նախարարի տեղակալ Բարտոշ Կովնացկու հետ հանդիպումներում բարձր է գնահատվել ռազմատեխնիկական համագործակցության մակարդակը եւ նշվել, որ այն ամուր հիմք է նոր ծրագրերի եւ նախագծերի քննարկման համար:

 

Լեհաստանի արտգործնախարարությունում կայացած հանդիպմանը լեհական կողմը վերահաստատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԼՂ խնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումը: Դավիթ Փախչանյանն էլ կարեւորել է այդ ուղղությամբ համանախագահների գործադրած ջանքերը:

 

Բարտոշ Կովնացկին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին Կիելցեում կազմակերպված ռազմարդյունաբերական հեղինակավոր ցուցահանդեսին մասնակցելու համար: Նա հույս է հայտնել, որ լեհական արտադրության զինատեսակները եւ ռազմական տեխնոլոգիաները կհետաքրքրեն հայկական կողմին ու կբացեն համագործակցության նոր հեռանկարներ:

 

Դավիթ Փախչանյանն էլ ոլորտի լեհական ընկերություններին հրավիրել է մասնակցելու առաջիկայում Երեւանում կայանալիք նույնաբնույթ ցուցահանդեսին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին