Վիգեն Սարգսյան՝ Հանրագումարի բերենք մեր արածն ու չարածը - Mediamax.am

15717 դիտում

Վիգեն Սարգսյան՝ Հանրագումարի բերենք մեր արածն ու չարածը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պետական պարգեւներ է հանձնել մի շարք զինվորականների, քաղաքացիական հատուկ ծառայողների եւ ազատամարտիկների:

Պարգեւները սահմանվել էին Հայաստանի Անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով:

 

«Ամեն անգամ անկախության հերթական տարեդարձի առթիվ միմյանց շնորհավորելուց եւ տոնական համազգեստ հագնելուց առաջ յուրաքանչյուրս պետք է մտովի մեր խղճի առջեւ հանրագումարի բերենք Հայաստանի պատմության եւս մեկ տարվա ընթացքում բանակի հզորացման համար մեր արածն ու չարածը:

 

Վերլուծենք եւ հասկանանք, թե անկախության եւս մեկ տարին որակական ինչպիսի նոր հատկանիշներ գումարեց մեր բանակին, եւ եթե այս կամ այն հարցում չթերանայինք, այլ առավել ստեղծագործաբար եւ եռանդով աշխատեինք, ուրիշ ինչ կարող էինք անել զինված ուժերի համար։ Եվ այդ ամենից պիտի անհրաժեշտ հետեւություններ կատարենք: Կարծում եմ, դա է բոլորիս ճանապարհը, եւ հենց այս գիտակցությամբ եւ նշանաբանով պիտի սկսվի բանակի յուրաքանչյուր օրը», - իր ելույթում ասել է Վիգեն Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին