ՀՀ-ն կդադարի միայն զենք ներկրող լինել, հույս է հայտնել նախարարը - Mediamax.am

22974 դիտում

ՀՀ-ն կդադարի միայն զենք ներկրող լինել, հույս է հայտնել նախարարը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր հույս է հայտնել, որ առաջիկայում Հայաստանը հնարավորություն կունենա հանդես գալ ոչ միայն որպես զենք-զինամթերք ներկրող, այլեւ բարձր տեխնոլոգիական պաշտպանական միջոցներ արտահանող երկիր։

«Այս տարի մարտական ծառայության մեջ ներդրել ենք ամբողջությամբ Հայաստանում մշակված եւ արտադրված միջոցներ, որոնք չափազանց կարեւոր են մարտական հերթապահության արդյունավետ իրականացման եւ միջոցների տնտեսման տեսակետից»,- լրագրողների հետ զրույցում ասել է նախարարը։

 

Խոսելով Ռուսաստանից 200 մլն դոլարի վարկի շրջանակում Հայաստան սպառազինության մատակարարման մասին, Վիգեն Սարգսյանն ասել է, որ գործընթացը մինչև տարեվերջ կավարտվի։ 

 

«Ընթացքը նորմալ է: Գտնվում ենք ակտիվ փուլում», - նկատել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին