Հայ-իտալական պաշտպանական կապերը դինամիկ զարգանում են - Mediamax.am

15612 դիտում

Հայ-իտալական պաշտպանական կապերը դինամիկ զարգանում են


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին:

ՊՆ-ում նշել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերն ու համագործակցության զարգացման հեռանկարները:

 

Ընդգծվել է, որ հայ-իտալական պաշտպանական համագործակցության օրակարգը բավականին հագեցած է եւ վերջին տարիներին դինամիկ զարգացում է ապրում:

 

Որպես երկու երկրների միջեւ համագործակցության ու փոխադարձ վստահության լավագույն դրսեւորում նշվել է 2014-ից Լիբանանում համատեղ ծառայությունը՝ ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին