Շարունակվում է «Փոխգործակցություն-2017» զորավարժությունը - Mediamax.am

15671 դիտում

Շարունակվում է «Փոխգործակցություն-2017» զորավարժությունը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ զինված ուժերի զորավարժարաններում շարունակվում է ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի եւ ՀՀ ԶՈՒ եւ ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժությունը:

Հոկտեմբերի 10-ին հրամանատարները որոշումներ են ընդունել ենթակա զորքերի (ուժերի) կիրառման վերաբերյալ եւ ձեռնամուխ եղել պլանային փաստաթղթերի մշակմանը:

 

Զորավարժությանը մասնակցող ստորաբաժանումները նախապատրաստվել են պետական սահմանի պաշտպանության, հավանական հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբերի եւ անօրինական զինված խմբավորումների, զինյալների պատրաստման ճամբարների հայտնաբերման չեզոքացման եւ ոչնչացման, պատանդների ազատման ուսումնա-մարտական խնդիրների իրականացմանը:

 

«Փոխգործակցություն-2017» զորավարժությանը ներգրավված է ՀԱՊԿ անդամ պետությունների ավելի քան 2500 զինծառայող, շուրջ 500 միավոր սպառազինություն եւ ռազմական տեխնիկա, այդ թվում` 25 ավիացիոն միջոցներ եւ թռչող սարքեր: Զորավարժությանը մարդասիրական առաքելությամբ մասնակցում են նաեւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին