Ռուս գեներալը Երեւանում պատմել է ISIS-ի դեմ պայքարի մասին - Mediamax.am

22181 դիտում

Ռուս գեներալը Երեւանում պատմել է ISIS-ի դեմ պայքարի մասին


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը Սիրիայում իրականացվող գործողությունների մասին պատմել է ՀՀ Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին:

Ալեքսանդր Դվորնիկովը, ով նախկինում ղեկավարել է Սիրիայում ռուսաստանյան զորախումբը, Հայաստանում է «Փոխգործակցություն-2017» զորավարժության շրջանակում:

 

Դասախոսությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան սպաներ, քաղաքացիական հատուկ ծառայողներ:

 

Ալեքսանդր Դվորնիկովը պատմել է Սիրիայում «Իսլամական պետության» զինված խմբավորումների մարտավարության, դրա դեմ պայքարի ուղիների մասին, անդրադարձել է ժամանակակից ռազմական գործողությունների վարման առանձնահատկություններին, անօրինական զինված խմբավորումների դեմ պայքարի ձեւերին եւ միջոցներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին