Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին:
ՊՆ-ում նշել են, որ քննարկվել են երկկողմ համագործակցության, սահմանամերձ համայնքներում բնակչության կենսամակարդակի բարելավման, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց որոնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին վերաբերող հարցեր:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել՝ համագործակցությունը խորացնելու եւ առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: