Վթարի հետեւանքով ժամկետային զինծառայող է զոհվել - Mediamax.am

19565 դիտում

Վթարի հետեւանքով ժամկետային զինծառայող է զոհվել


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Այսօր՝ ժամը 08:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Գեւորգ Սամվելի Խանամիրյանի վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձոր-Ագարակաձոր ճանապարհի «Գռավ» կոչվող հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց դեպի ձախ եւ շուրջ 27 մետր գլորվել ձորը:

ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ վթարի հետեւանքով վերջինս եւ ուղեւոր Տիգրան Սամվելի Սարգսյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ ժամը 12:00-ին Գեւորգ Խանամիրյանի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ:

 

Տիգրան Սարգսյանի մոտ ախտորոշվել է ձախ ձեռքի դաստակի կոտրվածք՝ տեղաշարժով:

 

Վթարի ժամանակ ժամկետային զինծառայող Գեւորգ Խանամիրյանը գտնվել է արձակուրդում՝ այսօր պապի հուղարկավորությանը մասնակցելու համար:

ՄԵԴԻԱՄԱՔՍ

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին