ԱՄՆ աջակցությամբ ստեղծված «ԶԱՌ» կենտրոնն ավելի է զարգանալու - Mediamax.am

32420 դիտում

ԱՄՆ աջակցությամբ ստեղծված «ԶԱՌ» կենտրոնն ավելի է զարգանալու


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 31-ին կայացել է Հայաստանի պաշտպանության նախարարության «ԶԱՌ» ուսումնական կենտրոնի բացման արարողությանը:

Արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատար Ռաֆիկ Մանսուրն ու ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարության պլանավորման եւ քաղաքականության դիրեկտորատի տնօրենի  տեղակալ, բրիգադի գեներալ Դաունե Դեսկինսը:

 

Ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքներն իրականացվել են  ամերիկյան կողմի համաֆինանսավորմամբ:

 

Վիգեն Սարգսյանն ասել է, որ նորաբաց ուսումնական կենտրոնը հայ-ամերիկյան սերտ փոխգործակցության վկայություններից մեկն է։ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ ապագայում «ԶԱՌ» ուսումնական կենտրոնն ավելի է զարգանալու. քննարկվում է տարածքում խաղաղապահ ուժերի ներդաշնակեցման եւ ներուժի ավելացման լրջագույն կենտրոն ստեղծելու ծրագիրը:

 

«Հայաստանը պետք է հպարտ լինի միջազգային խաղաղապահ գործողություններում իր ունեցած ներդրմամբ: Հայկական զորամիավորումների ներկայությունը Աֆղանստանում, Կոսովոյում եւ Լիբանանում ցույց է տալիս աշխարհն ավելի ապահով դարձնելու Հայաստանի հանձնառությունը», - ասել է Ռաֆիկ Մանսուրը:

 

«ԶԱՌ» ուսումնական կենտրոնը ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հիմնական ուսումնական ստորաբաժանումն է, որտեղ իրականացվում են խաղաղապահ ուժերի վարժանքները եւ վերապատրաստումը:

Կենտրոնի վերանորոգման աշխատանքներն իրականացվելու են մի քանի փուլով:

 

Առաջին փուլում հիմնովին վերանորոգվել է եռահարկ մասնաշենքը:

 

Շինարարության հաջորդ փուլերի ընթացքում նախատեսվում է ուսումնական կենտրոնի զինվորական կացարանների եւ ճաշարանի կառուցումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին