5504 դիտում

Ավարտվել է Վիգեն Սարգսյանի այցը Միացյալ Նահանգներ


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ավարտվել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության այցը Միացյալ Նահանագներ:

ՊՆ-ում նշել են, որ նոյեմբերի 13-ի առավոտյան նախարարն այցելել է Կալիֆոռնայի համալսարան, որտեղ հանդես է եկել հանրային առաջնորդության մասին դասախոսությամբ։

Նույն օրը Վիգեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետտիի հետ։

Հայկական պատվիրակությունը հյուրընկալվել է նաեւ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում, ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդարանում, հանդիպել հայկական համայնքի հետ:

Հանդիպումներում Վիգեն Սարգսյանն անդրադարձել է հայկական բանակի արդիականացման ծրագրերին։ Նախարարը մանրամասն ներկայացրել է առաջնագծում իրականացվող աշխատանքները, նոր զինատեսակների ձեռքբերման առաջնահերթությունները՝ խելացի սպառազինման համատեքստում, զինված ուժերում իրականացվող սոցիալական ծրագրերը:

Անդրադառնալով Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի` Դիլիջան տեղափոխությանը՝ նախարարը վստահեցրել է, որ ռազմակրթական հաստատությունը վերածվում է Հայաստանի լավագույն ավագ դպրոցի, ինչն առաջին քայլն է՝ ռազմակրթության ամբողջ համակարգը կտրուկ արդիականացնելու ճանապարհին։

ՊՆ պատվիրակությունը ԱՄՆ-ից մեկնել է Կանադա՝ մասնակցելու Վանկուվերում կայանալիք ՄԱԿ-ի խաղաղարար համաժողովին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am